Դատաիրավական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները անիմաստ և իմիտացիոն բնույթ են կրում: Ըստ երևույթին այդ ընթացքը դեռ շատ կերկարաձգվի, քանի դեռ վերևից որոշում չի կայացվել ունենալ արդյունավետ արդարադատական համակարգ:
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի կողմից կատարվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատարանների որոշումները ավելի շատ անարդարությունն են պաշտպանում, քան արդարությունը: Դա միայն կաշառքի արդյունք չէ, այլ այլ պատվերի: Գործող եռաստիճան դատական համակարգը վեր է ածվել «Զոնալ» դատարան հասկացության, որը նշանակում է «ես վճիռը կկայացնեմ , դու այն վերևում կպահես, որպեսզի չբեկանվի»:
Բազմիցս հնչեցրել ենք չհիմնավորված և կամայական դատական ակտեր արձակած դատավորների անուններ, սակայն, ի հակառակ օրենքի պահանջի, նրանք շարունակում են պաշտոնավարել, երբեմն էլ ավելի բարձրանում իրենց պաշտոններում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/xachaturmaroz/posts/10151884284558158
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել