Ցավում եմ, երբ մեր մամուլում կամ որևէ տեղ տեսնում եմ, թե ինչպես հայը հային է վիրավորում, հայը հայի դեմ է դուրս գալիս, քանի որ գրանդակիրների ոչ ազգային կամ ապազգային գործունեության որպես արդյունք, ծնվում են նաև հակազդեցություններ, որից էլ պառակտում, ատելություն և թշնամանք։ Ֆեյսբուք-կայքէջը վատ գաղափար չէ, սակայն ինչպես պահպանող հրեաներն են ասում, դա սատանայի ներկայությունն է մեր կյանքում, որի միջոցով երեկվա բարեկամդ ակամայից դառնում է թշնամիդ, երեկվա սիրելիդ՝ հանկարծ ատելի...
Գրածներիցս զերծ չեմ եղել և ես, երբ այս կամ այն առիթով կարդացել եմ այս կամ այն գրանդակերի գրությունը ուղղյալ է եղել ԱԶԳիս, կամ այս կամ այն երևույթին ուղղված անտեղի քննադատություն, կամ՝ ուղղակի անհիմն մեղադրանք։ Եվ մտածել եմ, չէ որ գրանդատուն հենց այնպես այն չի տրամադրում, չէ որ նրա ծրագրի մեջ է մտնում հենց այն ինչն այսօր տեղի է ունենում. ամեն կերպ քայքայել հավաքական միասնականությունը, քանի որ Լորեն Արաբիացու խոսքերով ,,պետք չէ թույլ տալ, որ հայրը լինեն միասնական, քանի որ այդ ժամանակ նրանք շատ վտանգավոր կլինեն,,։ Եվ ահա տեսնում ես, որ մեր միջի լորենսիկների միջոցով ինչպես ենք քայքայվում, տարբեր միջոցներով. մեկն իր կուսաթաղանթների բիզնեսով, մյուսն իր կարմիր խնձորի թաղման կարգով, մյուսն իր փրկչական քարոզություններով, մեկ ուրիշն իր սեքսի ազատության և աղջիկներին ազատաշնություն քարոզությամբ և այսպես երկարելով շարանը դառնության, առանց այն էլ ոչ շատ թեթև ու քաղցր մեր կյանքի։ Ահա այդ ,,կյանքի քաղցրացման,, գործում վերջին շրջանում մեծ ,,համբավ,, հանած որոշ անձինք մթնոլորտը հասցրեցին այնտեղ, որ հերթական քննադատությունից հետո ,,վահան,, բարձրացավ Սամվել Կարապետյանի աջ ու ձախ ճոճած ,,սուրի,, դեմ, այն էլ զգետնող մի տեսահոլովակով, ուր Սամվել Կարապետյանի հերթական ,,զոհը,, իր փաստարկներով ապացուցել է, թե հաճախ ինչքան անհիմն մեղադրանքներով Սամվել Կարապետյանը ատակ է մարդկանց, խմբերի, կառույցի մեղադրել, անտեսանելի ինչ որ նպատաիկի պատճառով։ Չնայած նյութին տեղեկանալուց հետո սկսում ես մտածել, ժողովրդի ասածի նման, թե ու՞ր է թաղված շան գլուխը...
Ցավալի է, որ Անկախության օրն ենք նշում, ուզում ենք ԱԶԳ ձևավորվել, ոչ թե սիրո, այլ՝ ատելության միջոցով։ ԱՆՀՆԱՐԻՆ Է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել