ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս

«Եվրոպա-Եվրասիա» մտացածին քննարկումը ֆեյսբուքի հայկական տիրույթում իսկապես ծիծաղելի է: Մտահոգիչ է հատկապես բանավեճի մշակույթի բացակայությունն ու սեփական տեսակետը հաստատելուն միտված տեխնոլոգիան և մեթոդաբանությունը…
Մտահոգիչ է, որ «հակաեվրոպական գիծը» առաջ տանողները Եվրոպա ասելով միանգամից սեռական փոքրամասնություններ են հասկանում: Օրինակ իմ համար Եվրոպան դա Ալեքսանդր Մեծն է ու Հուլյոս Կեսարը, Բոնապարտն է` իր ռազմական հանճարով ու տղամարդ մարշալներով հանդերձ, Արիստոտելը, Պոլիբիոսը, Ռուսսոն ու Մոնթեսքյոն են, Բալզակն ու Կիպլինգն են, Կանտը, Շոպենհաուրն ու Հաուսհոֆերն են, Մոցարտը, Բախն ու Բեթհովենն են… Ի դեպ, ցանկը կարելի է անվերջ շարունակել:
Ասածս ինչ է` ծայրահեղությունների գիրկը մի նետվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել