Ֆեյսբուկում տիրող համազգային նվնվոցը արդեն զզվելի է դառնում. անկախ նրանից՝ թե ինչքան լավատես ես, ակամայից ենթարկվում ես այդ ողբի բացասական ազդեցությանը: Բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում վիճակն այդքան էլ լավ չէ, որ մեր ղեկավարների մեծ մասը ստոր, անարժան արարածներ են, որ մենք ունենք տնտեսական մեծ խնդիրներ, ունենք դատարկվող գյուղեր, ունենք վատ կրթական համակարգ, ունենք քաղբանտարկյալ... ու լիքը նման բաներ: Բայց մի՞թե այս երկրում չկա մի դրական բան, որի համար կարելի է ուրախանալ, որը կարելի է հատուկ շեշտել, խարսխվել դրա վրա, փորձել ձգտել լավին, վստահ նայել առաջ: Սարսափելի է, որ մեր սերունդը մեծանա այս համազգային ողբ ու կականի բացասական ազդեցության տակ. դա իր վատ հետևանքներն անշուշտ կունենա... աղաչանոք խնդրում եմ, եկե́ք բոլորս լցվենք հույսով, լավատեսությամբ, վատը շեշտելիս չմոռանանք լավի մասին, լինենք միասնական, միմյանց կարեկից ու հարգող ու ամեն ինչ շատ ավելի լավ կլինի. թե չէ դրել եք բողոքում եք ու տվայտում, հոռետեսությամբ եք լցվել, որ ինչ անեք  շատ բան կախված է մեզանից. ամեն անգամ նվնվալուց առաջ մտածեք, թե դուք ի՞նչ եք արել, որպեսզի եղած իրավիճակը գեթ մի տոկոսով շահեկանորեն փոխվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել