Թավշե տխրությամբ  պահում է սիրտս  իր ոսկեդեղին կախարդանքի մեջ... Աշուն է.....ու եթե լույս է հոգուդ մեջ՝սարսափելի չէ  թախիծը նրա...
Ա՜հ,սեպտեմբերի այս վերջին օրը ի՜նչ գեղեցիկ է...
Տխրության քողից ուզում եմ ժպտալ.
Թվում է հոգիս ուրախ է այնպե՜ս,և կարծես մեկեն
Ահա հիշեցի օրերը անցյալ:
Գուցե մտերիմ աշունը սրտիս հեվք տվեց մի քիչ
Քան այդ կարող է գարունը թովիչ...
Դեղնած տերևնե՜ր...
Որքա՜ն գեղեցիկ թափվում են գետնին.
Եվ որքա՜ն խարտյաշ գույն ունեն նըրանք,
Ապա նայեցեք...
Այո,թափվում են նըրանք մեկ առ մեկ,
Խամրած հույսերի նման վշտաբեկ
Եվ գեղեցիկ են թափվում անկասկած.
Հակառակ նըրան,որ ճյուղից գետին միջոցն է շատ կարճ
Եվ ակներև է վախճանը նըրանց,
Բայց նըրանք գիտեն մի հըմայք դնել այդ անկումի մեջ,
Որ դառնա թռիչք և ոչ թե վայրէջք...«Սիրանո դը Բերժերակ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել