Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երեխաների մեծամասնությունը գտնվում են բարձիթողի վիճակում: Այդ է վկայում այն, որ նրանց մեծամասնությունը զուրկ են դաստիարակությունից, կրթությունից, բացարձակապես մատնված են անուշադրության, որն էլ հանգեցնում է նրանց անզուսպ, չլսող, հանդիմանող պահվածքին: Այսօր մեր իրականության մեջ երեխաների դաստիարակությունն ամենաշատ արծարծվող խնդիրներից մեկն է, որի հիմնական պատճառը ծնողների, ինչու՞ ոչ նաև դաստիարակների կամ ուսուցիչների ոչ ճիշտ մոտեցումն է նրանց հանդեպ, որն առաջ է բերում հոգևոր-բարոյական մի շարք խնդիրների: 
Չէ որ, նրանց ոչ տեղին խոսքը,, վիրավորանքները, այդ թվում նաև կոպտելը ազդում են ամենանուրբ էակների հոգեբանության վրա: Նախադպրոցական երեխաների հոգեվիճակի վրա` մեծապես բացասական ազդեցություն է թողնում այն, որ բնության տված հոյակապ ու անփոխարինելի միջոցը` խաղը, մի կողմ նետած, մտնում ենն դպրոց: Սկսում են “լուրջ” սովորեցնել նրան ` ստիպելով, սպառնալով, հանդիմանելով, ամոթանք տալով, վախեցնելով վատ գնահատականներ նշանակելով: ՄԻթ՞ե հնարավոր չէ այնպես անել, որ երեխան գոնե տարրական դասարաններում սովորի և սովորի հետաքրքրաշարժ, ուսումնական խաղերի միջոցով, որ նրա համար ուսումնական գործունեությունն առաջնային դառնա աննկատ կերպով, չէ՞ որ գիտակցական մոտեցումը աստիճանաբար միայն կարող է ուսման դրդապատճառ, խթան ու մղիչ դառնալ: 
Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել