Հա՛յ, ու՞ր է ՀԱՅՈՒԹՅՈՒՆԴ.

Անցյալու՞մ ես թողել հպարտությունդ,

Որ հիմա վաճառես ազգությունդ,

Բարելավելու համար կացությունդ,

Պահպանելու համար հարստությունդ,

Որ դիզել ես վաճառելով ազնվությունդ...

Հա՛յ, ու՞ր է ազատությունդ,

Ինչու՞ ես թաղել գոյությունդ,

Պղծել սրբությունդ,

Անարգել հայությունդ...

Հա՛յ, ու՞ր է պայքարդ,

Որ դարձել է հույսդ

Ու միակ փրկությունդ:

ՎԱՃԱՌԵԼ ԵՍ ՀԱ`Յ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԴ,

ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՍ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԴ...

Դե.... ՔԱՐՇ ՏՈՒՐ ՀԻՄԱ ՍՏՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԴ....
Վեներա Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել