Ասյօր, երբ Արևն ու Ամառը պաշտոնաթող են եղել, իսկ աշունը սկսել է մտնել իր լիիրավ դերի մեջ` դու կսկսես մտածել տաք աշնան և տաք ձմռան մասին: Երբ պահարաններից, կամ թաքցրած ճամպրուկներից հանում ես երկարաթև հագուստները` շատ հաճախ մի հին զգեստ ես հայտնաբերում, որը թերևս նախորդ աշուններին կրել ես, բայց չես հիշում այն..:
Ո՞նց է կարելի մոռանալ այն, ինչը քեզ ջերմացնում էր, առանց որի կմրսեիր, կհիվանդանայիր, այն ինչն օրեր  շարունակ կրել էս…:
Ամեն ամառ մոռանում ենք տաք հագուստների մասին` ապրում ավելի անհոգ և ավելի ազատ: Սակայն ամեն անգամ, երբ որ մրսում ենք` հիշում ենք նաև տաք հագուստը: Տաք հագուստը փրկում է սառնամանիքից և հիվանդությունից: Տաք հագուստը` որքան էլ հնամաշ և ոչ մոդայիկ լինի` օգնում է…:
Ինքդ գիտես` կան մարդիկ, որ նույնիսկ այդ պահին, երբ Արևն ու Ամառը պաշտոնաթող են եղել, իսկ աշունը սկսել է մտնել իր լիիրավ դերի մեջ` կրկին չենսկսում գիտակցել այդ: Հիշում են ցրտի մասին միայն այն ժամ, երբ մի լավ հիվանդանում են, որից հետո նոր են սկսում տաք հագնվելը:
Սակայն ի՞նչու փաբնվել, ի՞նչու խուսափել ամենապարզ իրականությունից, ի՞նչու տառապել…:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել