Մի քանի օրով Մոսկվայում եմ: Հայաստան վերադառնալուց առաջ այսօր վերջին անգամ գնացի նորաբաց եկեղեցի: Առաջին պսակադրության արարողությունն էր՝ շատ չափավոր ու համեստ: Երեկվա եռուզեռից հետո օրը հանդարտ էր, մարդիկ՝ սակավ... Եկեղեցու բակում զրույցի բռնվեցի մոսկվայաբնակ երկու անծանոթ հայ մարդու հետ: Ցավով պատմեցին, որ հետևել են եկեղեցու օծման լրատվական արձագանքներին և նկատել, որ ամենաշատ ու ամենաանկողմնակալ հրապարակումները եղել են ռուսական ԶԼՄներում, իսկ ամենաչարամիտն ու քննադատականը՝ Ադրբեջանոմ և... Հայաստանում...Գալիս եմ Հայաստան՝ հետս բերելով այդ մարդկանց ցավն ուզարմանքը՝ ինչու Հայաստանում ոմանք չեն ուզում, որ իրենք էլ իրենց եկեղեցին ունենան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել