Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Մեհրաբադ օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ Դավուդե Մանզուրը:

Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա աշխատանքային այցով մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն: 

«Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,- հայտնել էր վարչապետը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Մայիսի 20-ի առավոտյան նախագահական ուղղաթիռի ածխացած բեկորները հայտնաբերվել են իրանական Թավիլ գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Բոլոր ուղևորները, այդ թվում՝ երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, զոհվել են։ Իրանի հարևան որոշ երկրներ սուգ են հայտարարել։

Տեսանյութը՝ BlogNews.am-ի տելեգրամյան ալիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել