Ամերիկայի Միացյալ Նահանգները  չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, սակայն որևէ տեղեկություն չունենք կործանման պատճառի մասին», - ասել է Օսթինը:

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել