Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սերգեյ Շոյգուն կդառնա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Նիկոլայ Պատրուշևի փոխարեն. Կրեմլը խոստացել է ավելի ուշ հայտարարել Պատրուշևի նոր պաշտոնի մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Շոյգուի մասով նշել է, որ նա նաև կվերահսկի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը և կդառնա Ռազմարդյունաբերական համալիրի հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Պեսկովը ՌԴ ՊՆ-ում վերադասավորումները բացատրել է քաղաքացիական անձի նշանակման անհրաժեշտության մասին Պուտինի որոշմամբ:
Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը կշարունակի աշխատել իր պաշտոնում։
Բացի այդ, Պուտինն առաջարկել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակել Սերգեյ Լավրովին: Իրենց պաշտոններն են պահպանել նաև Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել