Քաղաքում կար մի աղջիկ, ով շոր չէր հագնում, այլ հոգին էր բացել իր, ու դա էր հագնում։

Երբեմն գունավոր էր լինում, շատ սիրուն, երբեմն մռայլ ու մութ շորեր էին ստացվում։

Անձրեւոտ օրերին աղջկա հոգին թրջվում էր, ավտոմեքենաները անցնելիս ցեխոտում էին հոգին, բայց հետո, այն նորից վերականգնվում էր․  նրա շորերը երբեք չեն մաշվում, չեն հնանում։

Քաղաքի մարդիկ սիրում էին աղջկան, բոլորը հեռվից հիանում էին նրանով, նրա ճաշակով, բայց երբեք ոչ ոք սիրտ չէր անում խոսել աղջկա հետ։ Նրա շորերը գրավում էին մարդկանց, բայց նաեւ ինչ֊որ հեռավորության վրա պահում, կարծես զգուշացնում։

Մի օր, քաղաքի տղաներից ամենախիզախը, որոշում է ծանոթանալ աղջկա հետ։

Աղջկա բաց հոգին տղայի հետ հանդիպելու անհանգստությունից հազար անգամ գունափոխվում է, տղան ապշած նայում է, ու երբ փորձում է դիպչել աղջկան՝ ձեռքը մեկնում է ու աղջկա անսահման հոգին կլանում է տղային։

Դրանից հետո երբեք ոչ ոք չի տեսնել խիզախ տղային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել