SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի երեխա։ 

Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա աղջնակ է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում ծնողի կողմից երեխայի առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեխան նշված հասցեում գտնվող տան խոհանոցի սեղանի վրայից վերցրել է տաք թեյով լի բաժակը և շրջել իր վրա՝ ստանալով նշված այրվածքները:

 Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել