Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Ղազախստանում նախատեսված բանակցությունների օրը դեռ որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկին։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում։

«Որքան ինձ հայտնի է, հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռ չի տվել իր համաձայնությունը, բայց ակնկալում ենք, որ այդ բանակցությունները կկայանան», - ասել է Բակաևը:

Նրա խոսքով` պատահական չէ, որ Ղազախստանը Երևանին և Բաքվին առաջարկել է հարթակ լինել այդ բանակցությունների համար, քանի որ երկրի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում հայտնի է դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից:

Հիշեցնենք` ապրիլի 29–ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատեց, որ կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել