Tert.am-ը գրում է․
Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում, մենք ստիպված կլինենք վճարել և ծախսել շատ ավելի մեծ գումարներ. այս մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մեծագույն ռիսկն այն է, որ նախագահ Պուտինը կհաղթի, Ռուսաստանը կհաղթի այս պատերազմում, քանի որ այդ պարագայում մենք ստիպված կլինենք վճարել և ծախսել շատ ավելի մեծ գումարներ ի տարբերություն այն գումարների, որոնք ՆԱՏՕ-ի գործընկերները ներդնում են սեփական անվտանգության համար», - նշել է նա:
Ստոլտենբերգը հավելել է, որ Ուկրաինային աջակցելը սեփական անվտանգությունը երաշխավորելու լավագույն տարբերակն է:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/04/29/nato/4116442
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել