Tert.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները։

Գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․

«Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական, չի խոսվում դրա հանցավորության մասին, իսկ Օսմանյան կայսրության պետական ապարատի կողմից իրականացված ցեղասպանությունը ներկայացվում է, որ հայերը պարզապես սպանվել են Օսմանյան կայսրությունում։

Փոխարենը կա միտք, որ գուցե հենց սրա պատճառով է, որ անընդհատ ենթարկվում ենք նոր ցնցումների»,- նշել է Գեղամյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել