Tert.am-ը գրում է․

Առաջիկա ժամանակահատվածը, մեր կարծիքով, ծանր է լինելու, բայց ծանրը և աղետալին երկու տարբեր բաներ են: Այս մասին BBC-ին ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար  Կիրիլ Բուդանովը:

«Մենք արդեն մի քանի անգամ անցել ենք դժվարին շրջաններ, և այս մեկը ևս հաղթահարելու ենք, հավատացեք։ Ոչ մի արտառոց բան չի լինի: Նրանց (ՌԴ-ի) բոլոր ծրագրերը մեզ նախապես հայտնի են։ Ինչպե՞ս արձագանքել դրանց: Շատերի պարագայում պատասխան կա: Այո, կան որոշակի հարցեր, որոնք մեզ համար դժվար կլինի լուծել, բայց պատասխանը կգտնենք։ Ինչպես միշտ, մենք վերջին պահին ինչ-որ բան կմտածենք», - նշել է Բուդանովը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի պարտվում և չի կործանվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել