Tert.am-ը գրում է.

Եթե ուզում ես ինչ-որ բան սպանել, մեռցնել, ստեղծիր հանձնաժողով, ամբողջ գործընթացն ապօրինի է, այդ հանձնաժողովը ստեղծել են, որ ապօրինի գործընթացը լեգիտիմացնեն։ Այս մասին Ոսկեպարում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Եթե իշխանությունների նպատակն ազնիվ լիներ, իրենք պետք է դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացի ընթացակարգ ապահովեին։ Այդ ընթացակարգը չի ապահովվել, հիմա ստեղծում են հանձնաժողով, որով իբր լեգիտիմացնեն իրենց ապօրինի գործողությունները և մարդկանց ներքաշեն մեջը։ Գյուղապետներ են ներքաշում այդ ապօրինի գործընթացի մեջ, տարբեր մարդկանց են ներքաշում, իբր տեղի ժողովուրդը կողմ է դրան»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում ճնշումները, բռնաճնշումնեը մեկ օր չեն դադարել։

«Իշխանությունն անսահամանափակ տեռորի ու բնռաճնշումների մեթոդներով բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում պայքարել են, փորձում են լռեցնել։ Նաև իրենց գործիքակազմն օգտագործում են ՏԻՄ-երի նկատմամբ։ Պատերի տակ համայքնապետներն ասում են՝ այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ է լինելու, թուրքին բերում են մեր սահման, հենց տեսախցիկ են տեսնում խառնվում են իրար։ Այդ վախը պետք է հանեն մեջներից, կարող է և վախեցնում են, կարող է և բնռաճնշում են գործադրում։ Ես տարբեր լուրեր եմ լսում որ ճնշումների են ենթարկվում»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել