Այս տարի երկրորդ անգամ այցելեցի Լոռու մարզի Մեդովկա բնակավայրի նորակառույց հիմնական դպրոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ անգամ արձանագրված խնդիրները և թերությունները շտկված էին: Տպավորություններս դրական են», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:

Այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել կատարված աշխատանքները։ Նա անձամբ փորձարկեց նորակառույց դպրոցի մարզադահլիճը՝ փորձելով գնդակը նետել բասկետբոլի օղակի մեջ, ինչպես նաև հերթական անգամ անդրադարձավ դպրոցի կախիչների որակին։

«Այս կախիչից երեխաները վերարկուները կախեցին, շատ արագ պատը մաշվելու է», - նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել