Պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։

Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հայտարարությունից, որում նշված են նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղությունները․

«Տեղեկացնում ենք, որ պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը (ԴՀԽ):

Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են.

• արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,

• համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը,

• հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը,

- Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը,

- հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։

• հայաստանյան և համահայկական շահագրգիռ հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական համայնքների հետ համագործակցությունը՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները մասնագիտորեն վերլուծելու և դրանցից բխող զարգացումները կանխատեսելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:

ԴՀԽ-ն բաց է գործակցելու դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի, ուղեղային կենտրոնների, հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանակների հետ։

«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսը կկայանա ապրիլի 22-ին,

ժամը 11-ին, “Օպերա Սյուիթ” հյուրանոցում, հասցեն՝ Լեմկինի 1:

«Դիվանագետների համահայկական խորհուրդ»

հասարակական  կազմակերպության հիմնադիրներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել