Tert.am-ը գրում է.

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարող է դառնալ Ուզբեկստանում Եվրոպայի դեսպան։

Նրա թեկնածությունն առաջադրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը։

«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը առաջադրել է ԵՄ 44 պատվիրակությունների ղեկավարների, գրասենյակների ղեկավարների և գործերի ժամանակավոր հավատարմատարների՝ առաջիկա դիվանագիտական ռոտացիայի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել