Սեփական ուղեղի հնարավորությունները գերագնահատած Գռզոն, փորձելով սքողել յուր միլիարդների իրական ծագումնաբանությունը, լրագրողի հետ զրույցում ասել է.«Դուք ուզում եք, որ լավ ապրեք, չեք կարա, ես պետք ա լավ ապրեմ, որովհետև էդքան բան գիտեմ, իսկ դուք չգիտեք, դուք կարաք մենակ խառնակչություն անեք, գնաք, մեկին ասեք՝ բա ցեղասպանությունը…: Դուք էդ եք, դուք չեք կարա ուրիշ ձևի մտածեք, դրա համար չեք կարում լավ ապրեք…»:

Ապրիլի 24-ի մոտալուտ լինելը ՔՊ-ականներին հունից դուրս է բերել. մի կողմից՝ կա Թուրքայի հստակ հրահանգը՝ թեման փակելու կամ խլեցնելու, մյուս կողմից՝ կան ճչացող փաստերն ու հանրությունը, որից պետք է ինչ-որ կերպ սեփական  դավաճան էությունը թաքցնել: Գռզոն չի կարողացել դա անել, քանի որ հունից դուրս է եկել՝ լսելով իր վերաբեյալ ամենաօբյեկտիվ գնահատականը՝ թալանչի, և որպեսզի կարողանա ինչ-որ կերպ «կռուտիտ» լինել, փորձել է գերագնահատել սեփական մտավոր ունակությունները՝այլասերելով իրականությունը:

Եթե մուլտիմիլիարդատեր դառնալը կախված է բացառապես գիտելիքներից, բա ինչո՞ւ է աշխարհի գիտնկանների ճնշող մեծամասնությունն ապրում համեստ կյանքով՝ շա՜տ հեռու Գռզոյի կենցաղավարության մակարդակից: Այդպես է, քանի որ ի տարբերություն Գռզոյի, գիտնականները  չեն մասնակցել 90-ականների թալանին,  օլիգարխ չեն նշանակվել, խիղճներն ու բարոյականոթյունը գրպանում չեն դրել:

Ի՞նչ գիտի Գռզոն, ե՞րբ է հասցրել կրթվել, որ չենք իմացել: Գուցե մի թեստավորում էլ օլիգարխների համա՞ր է պետք մտածել՝ պարզելու՝ ով է նրանցից ամենավունդերկինդը, ունակ՝ «մոզգ» Գռզոյի հետ համեմատվելու…

Գռզոն ծաղրում է Ցեղասպանությունը, քանի որ նրա համար թուրքերի հետ բիզնես կապերը շատ ավելի կարևոր են, քան հայի անմեղ արյունը, ու եթե վաղն էլի ցեղասպանություն անի թուրքը, Գռզոն անձամբ կսրի յաթաղանը, միայն թե կարողանա փրկել բիզնեսը: Սա է սրանց արժեհամակարգը՝ փողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել