ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է: Այս առնչությամբ  անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում:

Գյուղի գնակիչները հավաքված են մշակույթի շենքի մոտ:

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ ձեւաչափով է տեղի ունենալու հանդիպումը վարչապետի հետ: Գյուղացիներից մեկը հայտարարեց, որ եթե պետք է ընտրովի թույլ տան մասնակցել հանդիպմանը, ապա ոչ ոք ներս չի մտնի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ մարտի 18-ին այցելել էր Ոսկեպար, բնակիչների խոստացել էր, որ 10 օրից կրկին կվերադառնա, բայց այցելեց մեկ ամսից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել