Tert.am-ը գրում է.

Գերմանիան ստիպված կլինի Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել երկար ժամանակ, Tageszeitung-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում: Եվ արագ պարզ դարձավ, որ այս պատերազմը կարճ չի տևի:

Մենք ստիպված կլինենք երկար ժամանակ զենք և զինամթերք մատակարարել Ուկրաինային»,-ասել է Շոլցը:

Նա ասել է, որ ոչ ոք չգիտի, թե որքան կշարունակվի Ուկրաինայում զինված հակամարտությունը։

«Ես գիտեմ, որ շատ քաղաքացիներ մտավախություն ունեն, որ իրավիճակը կսրվի, այս մտավախությունը հասկանալի է»,- հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել