Այն արձանագրումը, որ  ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի:  Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ, ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք, աճը շատ մեծ չէ, բայց, այնուամենայնիվ, աճում է»,- հայտարարեց նա։

Նրա խոսքով՝ կառավարությունը ոլորտի շատ մեծ կազմի հետ հանդիպում է ունեցել, քննարկել են, թե քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող են ներդնել, որ ոլորտն ավելի գրավիչ լինի։ «Առաջիկայում որոշումներ կկայացնենք»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ինքը կարևորում է այն հայեցակարգը, որ պետք է կենտրոնանաք իրական Հայաստանի խնդիրների վրա։ «խնդիրները լուծելու, հասցեագրելու և բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքի վրա է։ Դա է այն որոշումը, որ մեր առաջնահերթության շրջանակներում կայացրել ենք և պետք է արձանագրենք այդ որոշումը և աշխատենք այդ ուղղությամբ։ Իհարկե, խնդիրները շատ են, բայց ո՞վ պետք է լուծի այդ խնդիրները՝ մենք, ընդ որում, առանց երկմտությունների՞,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կառավարության մեծամասնությանը ծնողը հանրության մեծամասնությունն է։ «Հենց սրանում է ժողովրդավարության ամենակարևոր էությունը»,- ասաց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել