Ռուսաստանը ձմռանը ձեռնպահ մնաց ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից, սակայն ստիպված էր պատասխանել Կիևի հարձակումներին ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջերս մենք նկատեցինք մի շարք հարձակումներ մեր էներգետիկ օբյեկտների վրա և ստիպված եղանք պատասխանել:

Ուզում եմ շեշտել, որ նույնիսկ հումանիտար նկատառումներից ելնելով, մենք ձմռանը հարձակումներ չենք իրականացրել, նկատի ունեմ, որ մենք չենք ցանկացել առանց էլեկտրամատակարարման թողնել սոցիալական հաստատությունները, հիվանդանոցները և այլն»,- ասաց նա։ 

«Սակայն մեր էներգետիկ օբյեկտների վրա մի շարք հարձակումներից հետո մենք ստիպված եղանք պատասխանել»,- ընդգծել է Պուտինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել