Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներին զսպվածության կոչ է անում:

«Հիմա բոլորի համար շատ կարևոր է զսպվածություն պահպանել, որպեսզի իրադրության լիակատար ապակայունացման չհանգեցնեն տարածաշրջանում, որն առանց այդ էլ չի փայլում կայունությամբ և կանխատեսելիությամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը իսրայելական օդուժի հարվածից հետո Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների սրման մասին հարցին:

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքի ուղղությամբ իսրայելական օդուժի ավիահարվածը տեղի է ունեցել ապրիլի 1-ի երեկոյան, ինչի մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը: Հյուպատոսության շենքում էր գտնվում նաև Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, հարձակման ընթացքում դեսպանը չի տուժել: Սիրիայի պաշտպանական գերատեսչության հայտարարության համաձայն՝ հյուպատոսության շենքը հրթիռային հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) տվյալներով՝ իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ յոթ սպա, այդ թվում երկու բարձրաստիճան գեներալ-խորհրդական՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին՝ Սիրիայում և Լիբանանում ԻՀՊԿ «Քուդս» ուժերի հրամանատարը, ինչպես նաև նրա տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել Դամասկոսում գլխավոր հյուպատոսարանի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածին, ինչպես նաև որոշել, թե ինչպես «պատժել ագրեսորին»: Bloomberg-ի տվյալներով՝ Իսրայելի արևմտյան դաշնակիցներին հայտնել են, որ Իսրայելի կառավարությունը և ռազմական օբյեկտները կարող են հարձակման ենթարկվել, սակայն հարվածը չի ազդի քաղաքացիական օբյեկտների վրա: Դա կարող է զգալի ընդլայնել վեցամսյա հակամարտության Մերձավոր Արևելքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել