Tert.am-ը գրում է․

ՀՀ-ում կան անավարտ շենքեր և շինություններ բնակարանի տեսքով կառույցներ, սովետական ժամանակ կոչվում էին «Այգեգործական ընկերություններ» և գործարանները տալիս էին տարածքներ, իսկ մարդիկ կառուցում էին:

Այս մասին իր հարցն ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

Շարունակելով հարցն ասաց. «30 տարի է դրանց մեծ մասն անավարտ վիճակում են, հիմա առաջարկում եմ դրանց մի մասը, որը որ հարմար է տրամադրենք ու հարմարացնենք Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց: Ես ժամանակին մի առաջարկ էի արել և ասել, որ ամեն գյուղն իր անձնագիրն ունենա ՝ ինչ բնակչություն ունի, ինչ օգտակար հանածոներ ունի, ինչ մալուխներ ունի, մի անձնագրի եղածն ինչ ա, որ ամեն մի գյուղապետի չենք ասում մի 5 կամ 10 էջի վրա գրեք և տվեք ինչ աշխատուժ ունեք, որ իմանանք հետագայում բիզնեսին ուղղորդենք այդ տարածք:  

Գյուղերի անձնագրերի հարցը քննարկվել է, որ քաղաքացին կարողանա մտնել տեսնել՝ գյուղն ինչ բնակլիմայական պայմաններ ունի, հարմարություններ և ակտիվության հնարավորություններ: ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բոլոր աջակցությունները տրամադրվում են էլելկտրոնային տարբերակով»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել