Tert.am-ը գրում է.

Իսրայելի ոստիկանությունը կրկին հեռացրել է «Կովերի պարտեզի» մուտքի մոտ տեղ տեղադրված արգելապատնեշները։

Սպունտիկ Արմենիայի փոխանցմամբ, X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։

«Իսրայելի ոստիկանությունը հերթական անգամ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ։ Երուսաղեմի շրջանային դատարանում ընթանում է «Xana Gardens»-ի դեմ երկու գործ, և իսրայելական ոստիկանությունը փորձում է փաստերը փոխել տեղում: Դա անընդունելի է և անօրինական»,- նշված է նախաձեռնության էջում։

Կից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները հեռացնում մուտքի մոտ տեղադրված մետաղյա արգելափակոցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել