Tert.am-ը գրում է.

Բավականին ուշագրավ է փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը, որովհետև, մինչ այդ հայտարարությունը, սկսած Նիկոլ Փաշինյանից և վերջացրած տարբեր տրամաչափի իշխանական օղակներով պնդում էին, որ իրականության մեջ արդեն սկսվել է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը և գործողությունները պետք է այդ տրամաբանության մեջ դիտարկել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Տավուշից դելիմիտացիայի գործընթացը սկսելը ԳՇ-ի որոշումն է, մինչդեռ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

«Պետք է ֆիքսել, որ փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը արձանագրում է, որ իրենց քաղաքական ղեկավարն, ըստ էության, սուտ է խոսել, երբ մարդկանց հետ հանդիպել է ու ասել, որ որոշված է այս տարածքից սկսել: Երկրորդ կարևոր բանը, որ պետք է արձանագրել, այն է, որ իրականության մեջ Ադրբեջանի հետ չկա պայմանավորվածություն այդ գործընթացն առաջ մղելու»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել