Tert.am-ը գրում է․

Գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել սահմանազատումը սկսել հենց Տավուշից․

«Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»,- նշեց Քոչարյանը։

Արձագանքելով դիտարկմանը, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է՝ դեռ որոշում չկա, որ սահմանազատումը պետք է Տավուշի հատվածից սկսվի, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Դե հիմա աշխատանքները սկսված են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել