Tert.am-ը գրում է.

Եվ Հայաստանը, և’ Ադրբեջանը հանդիսանում են ԵԽ անդամ երկրներ, հիմա ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք կարելի է ԵԽ պատասխանատվության գոտում մի հետամնաց միջնադարյան բռնապետ  խախտի միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները  և սկզբունքները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա, ցեղասպանության ենթարկի, ապա կարճ ժամանակահատվածում այդ մարդկանց իրենց բնօրրանից տեղահանի։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Հետաքրքիր է՝ ԵԽ անդամ ուրիշ երկրներում նման բան գոյություն ունի՞, թե ոչ։ Արդյո՞ք ժամանակակից Եվրոպայի արժեքները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը,  օրենքի գերակայությանը, մարու իրավունքների պաշտպանությանը, պետք է այդ դրսևորումը ունենա՞ն։

Հետաքրքիր է ԵԽ անդամ երկրորդ երկիր կա՞, որ Մարդու իրավունքների պաշտպանը դառնա հետախույզ,  դատախազը դառնա մարդու իրավունքների պաշտպան, կա՞ ԵԽ անդամ որևէ այլ երկիր, որտեղ օրենքները ընդունվում են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում  մեկ խմբակցության կողմից՝ որն էլ իշխանական խմբակցությունն է»,- ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով բողոքի ակցիայի հիմնական պահանջին, այն է՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, Ղազարյանն ասաց․

«Այս մարդիկ բա ինչ են, եթե քաղբանտարկյալ չեն, կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի, պարզ չէ, որ նա բանտում է  գտնվում բացառապես իր  քաղաքական դիրքորոշումների, կուսակցական պատկանելության համար։ Պարզ չէ, որ Մամիկոն Ասլանյանը բանտում է գտնվում  բացառապես այն բանի համար, որ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին, որի նախընտրական ցուցակը գխավորում էր  մարզպետը, ով կախիչների պատճառով պաշտոնազրկվել է։ Իմ նկատմամբ ամենադաժան բռնությունը գործադրած հանցագործները  ազատության մեջ են, իսկ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել  են այնպես, որ, երևի, ամենադաժան մարդասպանին այդպես չեն ձերբակալում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել