168.am-ը գրում է․

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը պաշտպանել է Ռուսաստանի հետ սահմանին ճանապարհային անցակետերն անժամկետ փակելու կառավարության որոշումը։

«Արևելյան սահմանը փակ պահելու որոշումը ճիշտ է», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ապրիլի 6-ին «Yle TV»-ին տված հարցազրույցում ասել է Ստուբը:

Նա նշել է, որ սահմանը փակ է, որպեսզի փախստականների հետ կապված իրավիճակը չդառնա անվերահսկելի, իսկ կառավարության գործողությունները օգնեցին խուսափել քաոսից։

Ապրիլի 4-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել անժամկետ փակել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը: Դրանք փակ էին դեռ 2023 թվականի նոյեմբերի վերջից՝ ըստ Ֆինլանդիայի իշխանությունների՝ փախստականների անվերահսկելի ժամանման պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել