Մեր նպատակն ուժեղ ու ազգային Հայաստանն է, մնացածը միջոցներ են։
Արեւմուտքը խորհուրդ է տալիս Ռուսաստանից հեռանալ։
Ռուսաատանը կոչ է անում Արեւմուտքին չմոտենալ։
Թուրքիան հորդորում է կատարել Ադրբեջանի պահանջները։
Իրանն առաջարկում է արտատարածաշրջանային ուժերի հետ չմերձենալ։
Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»։
Մեզ հետ վարվում են «որբի գլխի» նման։
Հասկացանք, որ պարտվել ենք, նորմալ ղեկավար էլ չունենք, բայց Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա։
Ցանկացած դաշինքի ու վեկտորի հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի պետական ու ազգային շահը։
Մեր մպատակը՝ Հայաստանի անկախ պետականության գոյությունն ու զարգացումն է, մնացյալը պետականության հզորացմանն ուղղված սոսկ միջոցներ պետք է լինեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել