Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը բացահայտել է նախօրեին Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցի որոշ մանրամասներ։ Ըստ հրապարակման՝ Ալիևը  պետքարտուղարին ասել է, որ «մարդու իրավունքների խնդիրների պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը բացարձակապես անընդունելի են»։

«Մենք չենք ընդունում այս հարցում արևմտյան մի շարք երկրների կողմնակալ հայտարարությունները՝ հիմնված երկակի ստանդարտների վրա», - ասել է նա։

Նշվում է, որ Ալիևը Բլինկենին «հիշեցրել է» (չակերտները՝ Tert.am) Հայաստանում «ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտման փաստերի մասին և նշել, որ այս համատեքստում արևմտյան երկրների լռությունը թյուրըմբռնում է առաջացնում, և նմանատիպ փաստերը երկակի ստանդարտների վառ օրինակ են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել