Tert.am-ը գրում է.

Մենք ասում ենք, որ ջուրը պետք է ստանդարտացնենք, որպեսզի կարողանականք արտահանել եվրոպական շուկա, բայց ոչինչ որ մեր ժողովուրդն այդ ջուրը խմում է, թող ֆոսֆորը 100 անգամ ավելի լինի։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի ստանդարտացմանը։

«Մենք անում ենք դա, որպեսզի կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր երեխաները տասնյակ տարիներով դա օգտագործումեն, մեզ չի հետաքրքրում։ Բայց գիտե՞ք իրականում ինչու չի հետաքրքրում, որովհետև ստանդարտացնել նշանակում է թանկացնել։ Սա է ամբողջ խնդիրը», - նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այս երևույթի նկատմամբ վերաբերմունքը պետք է կոնկրետացնել, գնաճի նկատմամբ վերաբերմունքը՝ ճշգրտել։

«Մենք այս ամեն ինչի մասին պետք է խոսենք ժողովրդի հետ, որովհետև գնաճն ինքը, իհարկե սահմանված շրջանակներում, տնտեսության զարգացման և՛ նշան է, և՛ խթան։ Աա շատ կարևոր արձանագրում է։ Ստանդարտացնել նշանակում է թանկացնել, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչ որակի պետություն, հարություն ու կյանք ենք ուզում։ Այն, որ մենք հիմա բոլորս այստեղ նստած ենք կոստյումով ու փողկապով, դա էլ է ստանդարտ և դա թանկացրել է մեր բոլորի կյանք։ Մենք կարող էինք գալ «չստերով ու սպարտիվկայով», բայց եթե հանրությունը հեռուստատեսությամբ այդ պատկերը տեսներ, ի՞նչ կմտածեր։ Բայց երբ հանրությունը տեսնում է խոզի «ջանդակը» մայթին փռած վաճառում են, չի ասում՝ «մի րոպե, այս ի՞նչ եք անում»։ Ընդհակառակը, երբ ուզում ենք ստանդարտ դնել, ասում է՝ «բայց մի րոպե, խոզի միսը կթանկանա»։ Բայց այդ խոզի միսը կթանկանա նրա հաշվին, որ դրա վրա կավելանա անվտանգության կոմպոնենտ, առողջապահական ավելի հուսալի կոմպոնենտ և իրականում տեղի կունենա խնայողություն այն ապագա ռիսկի, որ մարդը պետք է թունավորվեր ու վերակենդանացման բաժանմունքում երեք օր պառկեր «սիստեմաների» տակ», - նշեց գործադիրի ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել