Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը նշել է, որ, ըստ իրեն հասանելի տեղեկությունների, եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը տրամադրելը:

Ալիևը Բլինկենին հայտնել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև եռակողմ հանդիպումը կհանգեցնի լարվածության սրմանը Հարավային Կովկասում։

«Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին Արեւմուտքի մեղադրանքները լիովին անհիմն են։

Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ նշել էինք, որ Բլինկենն Ալիևին հայտնել էր, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ․ օրակարգի հիմնական հարցը Հայաստանի տնտեսական զարգացումն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել