Ապրիլյան պատերազմի 8-ամյակի կապակցությամբ, եթե նկատեցիք, իշխանությունները ոչ մի ծպտուն չհանեցին: Չհանեցին ոչ միայն այն պատճառով, որ ի բնե հակառակ են հայ ժողովրդին ու հայոց բանակին, որն էլ կռեց այդ հաղթանակը տարիներ առաջ՝ հակառակ այսօր իշխանություն, իսկ այդ օրերին ընդդիմություն խաղացողների, այլև՝ այն, որ եթե պատշաճորեն արձագանքեին ու իրերն իրենց անունով կոչեին՝ կատարյալ հաղթանակ, ապա կստացվեր ինքնասպանության պես մի բան. կխոստովանեին, որ «նախկինների» համեմատությամբ իրենք ուղղակի ծակ զրո են՝ ոչ մի բան:
Իշխանոթյունների այս կեցվածքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, թե ում հետ, ինչ կարգի ուժերի հետ գործ ունի հայ հասարակությունը՝ հասարակություն, որը, տարիներ առաջ չգնահատելով ունեցած հաղթանակները, իշխանության բերեց պետության ծպտյալ թշնամիներին. եթե հանրությունը գիտակցած լիներ Ապրիլյանի արժեքը, ապա այսօր Նիկոլը չէր լինի իշխանության:
Այնպես որ՝ հաղթանակների վերաարժևորման կարիք ունեն այսօր ոչ միայն պսևդոհայրենասերներն ու Նիկոլի խաղը տակից խաղացողները, այլև նախևառաջ հայ հանրությունը, որ անցնելով վերջին տարիների դժոխային տառապանքների միջով՝ այժմ ուղղակի պարտավոր է վերանայել սեփական հայացքներն ու ինքն իրեն խոստովանել, որ չի լինելու Հայաստանում վերածնունդ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանութան չեն եկել հաղթանակ կերտողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել