ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան արդեն փաստացի ահաբեկչական պետություն է։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բանավեճ է ծագել, թե արդյոք ժամանակն է, որ այսպես կոչված նախկին Ուկրաինան միջազգային մակարդակով ճանաչվի որպես ահաբեկչական պետություն:

Իրականում Ուկրաինան արդեն իսկ ահաբեկչական պետություն է, որն ազատ, առանց հետևանքների սպանում է յուրայիններին և օտարերկրյա քաղաքացիներ:

Սպանում է քաղաքներում և խրամատներում, սպանում է նույնիսկ բանտերում»,-նշել է Մեդվեդևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել