Tert.am-ը գրում է.

Ուկրաինան, ի վերջո, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար հստակ ճանապարհային քարտեզ այժմ պետք է մշակվի:

Երեքշաբթի այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես դաշնակիցները հայտարարեցին Վիլնյուսի գագաթնաժողովում, Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, այժմ մեզ համար խնդիրը դրա համար հստակ և հասկանալի ճանապարհային քարտեզ մշակելն է, և ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովը մեծապես կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես մենք կարող ենք ձևակերպել այդ ճանապարհային քարտեզը»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել