Armenpress.am-ը գրում է.

Բրազիլիայում միկրոավտոբուսը մխրճվել է Զատկի երթ անցկացնող հավատացյալների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին հայտնել է «G1» լրատվական պորտալը։

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 31-ին երկրի արևելքում գտնվող Ժաբուատան դուս Գուարարապիս քաղաքում:

«Միկրոավտոբուսի վարորդն ապրիլի 1-ի առավոտյան ոստիկանությունում հարցաքննվել է»,- նշում է լրատվամիջոցը։

Բախման պահին միկրոավտոբուսի մեջ ուղևորներ են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել։

Մարտի 31-ին Բրազիլիան և Լատինական Ամերիկայի այլ երկրներ նշում էին կաթոլիկ Զատիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել