Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից:

Հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ արցախցիների իրավունքների, Հայաստանի անվտանգության հարցերով իրավապաշտպանների մասնակցությամբ համաժողովի ընթացքում։

«Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը Հայաստանում, դրա համար նախընտրում են տեղափոխվել օրինակ՝ Ռուսաստանի հարավային հատվածներ, որտեղ շատ ավելի էժան է կազմակերպել կյանքը, քան Հայաստանում»,- ասել է Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է նաև Արցախից տեղահանվելուց հետո Հայաստանում աշխատանքի տեղավորված անձանց թիվը՝ 10,800։

«Ամենացավալին այն է, որ այս թվերի մեջ շատ քիչ տոկոս են կազմում հատկապես կրթության բնագավառի ներկայացուցիչները, ընդամենը 220 ուսուցիչ է, որ Հայաստանի կրթական հաստատություններում է այսօր աշխատում, մինչդեռ, Արցախում 4 հազար ուսուցիչ ենք ունեցել», - նշել է Ստեփանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել