Lurer.com-ը գրում է.
«Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում գործած չորս անձինք հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել։ Այս մասին հայտնում է Baza-ն։
Հրատարակության տվյալներով՝ փորձաքննության արդյունքում՝ ահաբեկիչների արյան նմուշներում հայտնաբերվել է հոգեմետ նյութ, որը փոխում է իրականության ընկալումն ու անջատում վախը։
Բացի այդ, քննչական մարմինները պարզել են, որ հարձակումից առաջ չորս մեղադրյալները մարտի 7-ին, 10-ին և 14-ին այցելել են «Կրոկուս Սիթի Հոլլ»՝ նախապատրաստվելով ահաբեկչությանը։
Նրանց նկատել են մարտի 21-ին՝ գազալցակայանում տեսահսկման սարքով, երբ նրանք լիցքավորում էին սպիտակ Renault մակնիշի ավտոմե
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=564870&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել