Tert.am-ը գրում է.

Հայաստանում 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել ու վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, որից 556 կմ–ը՝ պետական բյուջեից իրականացվող ծրագրերի շրջանակներում:

Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ճանապարհաշինական ծրագրերը միավորենք, հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել կամ վերանորոգվել է 803 կմ ճանապարհ»,-ասաց Սանոսյանը:

556 կմ–ն ամբողջությամբ պետական բյուջեից իրականացված ծրագրերն են: 556–ից 501–ն  ամբողջությամբ արված, ավարտված աշխատանքներն են: Դեռևս կան 55 կմ ճանապարհի աշխատանքներ, տեղադրված են առաջին կամ երկրորդ շերտը, բացակայում է վերջնական շերտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել