Փաստացի արդարացնելով մեր հանդեպ Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունն ու հայտարարելով, թե այն ծնունդ է Հայաստանի հանդեպ ունեցած վրեժի՝ Նիկոլը հայտարարել է, թե մտադիր է կասեցնել փոխադարձ վրեժի՝ անվերջանալի թվացող ալիքը՝ տալու մեր հետագա սերունդներին խաղաղ ապրելու ու արարելու շանս: Նա այս լոլոներն արտաբերել է իր կողմից ներկայումս վարվող պարտվողական քաղաքականությանն ինչ-որ իմաստ հաղորդելու կոնտեքստում՝ արդարացնելու առաջիկայում սպասվող հողերի ու բնակավայրերի հանձնումը:

Կարելի՞ է մի հարց՝ իսկ ինչո՞ւ է նման ցանկություն առաջացել հենց Նիկոլի սրտում, այլ ոչ թե ասենք Իլհամի հոգում: Չլինի՞ թե նման ցանկություն հայտնելու համար Նիկոլին կլորիկ գումարներ է խոստացվել. Արցախը գնել են, հիմա եկել է ժամանակը՝ Հայաստանը գնելու, իսկ քանի որ Նիկոլը փող շատ-շատ է սիրում՝ սեփական անձից էլ առավել, ուստի փողը վերցրել է՝ համաձայնվելով մարդանց էշի տեղ դնել:

Բայց ամենամեծ անհեթեթությունն այն է, որ Նիկոլը ջանում է բոլորիս համոզել, թե որոշակի կետում մտադիր է կանգ առնել ու դադարել թուրքին հավելյալ տարածքներով բավարարել: Թուրքը մի բնավորություն ունի՝ թույլին անընդհատ նվաստացնում ու թույլից խլում է, ուժեղի ձեռքը համբուրում ու գլխին է դնում, իսկ քանի որ Նիկոլը մարդկային ցեղի մի մեծ խայտառակություն է՝ թուլության մարմնացում, Իլհամն անընդհատ Նիկոլից ստանալու է՝ ընդհուպ հաստատվելով Աննայի ննջասենյակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել