ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին հիշեցրել է սպասվող առատ տեղումների մասին։

«Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն», - գրել է նա։

Հիշեցնենք, որ ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների Երևանում մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 26-ի գիշերը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վ, մարտի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 27-ին՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-30-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել