Պարտադրում էին անգամ դատարկել գրպանները: Այդքան փորձություններից հետո խորհրդարան հասած լրագրողները նախարարներին ընդամենը մի քանի րոպե տեսնելու հնարավորություն ունեցան։ Դիցուք, ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարն առաջարկել են նիստը փակ անցկացնել, իսկ այնուհետեւ ծլկել են հետնամուտքով, որ խուսափեն լրագրողների հարցերից։ Փակ քննարկման ժամանակ էլ հատուկ սարք է տեղադրվել, որտեղ հավաքել դրել են պատգամավորների հեռախոսները, որ թույլ չտան գաղտնալսել հանդիպումը։ Երանի նույն ջանասիրությամբ ու ճարպկությամբ էլ մեր հայրենիքի պաշտպանական ու անվտանգային հարցերին մոտենային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել