Երկար բանակցություններից հետո ոստիկաններին հաջողվեց համոզել, որ հանձնվի։ Նա դեպքից ժամեր առաջ տեսաուղերձով դիմել էր քաղաքացիներին՝ Ոսկեպարում եւ Բաղանիսում ձերբակալված տղերքի մասին. «Նիկոլին ենթարկվող ոստիկանները ձերբակալում են էն տղերքին, ովքեր գնացել են ու կանգնել այդ գյուղերի ժողովրդի կողքը։ Ի՞նչ եք ուզում, Երեւանն ա տալու շուտով, ժողովուրդ, ոտքի ելեք»։
Իրավապահները դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնեցին՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով, եւ հաստատեցին, որ ներխուժողներն ԱԺԲ անդամներ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել