Tert.am-ը գրում է.

Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Մոսկվայի ահաբեկչությանը երկրի երեք քաղաքացիների մասնակցության մասին մամուլում շրջանառվող լուրերը՝ հայտնելով տվյալ պահին նրանց գտնվելու և աշխատանքի վայրերը։

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը Տելեգրամի իր էջում ավելի վաղ գրել էր, թե Բրյանսկի մարզում ձերբակալվածների ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ, ինքնաձիգի փամփշտակալ և Տաջիկստանի քաղաքացու անձնագրեր։

Ի պատասխան՝ Տաջիկստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ տաջիկական կողմը Ռուսաստանի պաշտոնական իշխանություններից հաստատումներ չի ստացել շրջանառվող «ֆեյք» տեղեկատվության վերաբերյալ, թե Տաջիկստանի քաղաքացիները մասնակցություն ունեն Մոսկվայի ահաբեկչությանը, և կոչ է արել հենվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել